Արարատ Միրզոյանը Նիկարագուայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները
09:54 - 22 սեպտեմբերի, 2022

Արարատ Միրզոյանը Նիկարագուայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում հանդիպել է Նիկարագուայի արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ 

Երկուստեք նշվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարներին։

Կողմերը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր։

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները՝ ընդգծելով ագրեսորի նկատմամբ միջազգային հանրության համապատասխան արձագանքի կարևորությունը և ագրեսիայի հետևանքների վերացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել