Հայտնի է՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում երբ կսկսվեն աշնանային արձակուրդները
14:37 - 25 սեպտեմբերի, 2022

Հայտնի է՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում երբ կսկսվեն աշնանային արձակուրդները

2022-2023 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները դպրոցներում կավարտվեն 2023թ. մայիսի 26-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և մայիսի 27-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ առաջին, 32՝ երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։

Այս մասին նշվում է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանում։

2022-2023 ուսումնական տարում աշնանային արձակուրդները կտրվեն.

  1. առաջին դասարանցիներին՝ 2022թ. հոկտեմբերի 17-ից 30-ը ներառյալ,
  2. երկրորդ դասարանցիներին՝ 2022թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ,
  3. 3-12-րդ դասարանների սովորողներին՝ 2022թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել