Եղեգիսում ժամը 14։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 1351 քաղաքացի |1lurer.am|
14:59 - 25 սեպտեմբերի, 2022

Եղեգիսում ժամը 14։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 1351 քաղաքացի |1lurer.am|

1lurer.am: Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ժամը 14։00-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող 4632 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 1351-ը կամ 29.17 տոկոսը:

Արենի խոշորացված համայնքում քվեարկության իրավունք ունեցող 8196 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 1436-ը կամ 17.52 տոկոսը: Արենի համայնքում ակտիվ են Արենի, Ռինդ, Ագարակաձոր բնակավայրերը (բացարձակ թվերով)։ Եղեգիս համայնքում ակտիվ են Արտաբույնք, Շատին և Քարագլուխ բնակավայրերը (բացարձակ թվերով)։

Եղեգիս համայնքում տոկոսային հարաբերակցությամբ ակտիվ է Հորս բնակավայրը։ Արենի համայնքում տոկոսային հարաբերակցությամբ ակտիվ է Գնիշիկ բնակավայրը։

Տեղեկությունը հայտնեց Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աղվան Հարությունյանը։

Իսկ Սյունիքի մարզի Քաջարան համայնքում ժամը 14։00-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող 6112 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 3059-ը:

Տեղեկությունը հայտնեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել