Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել Մերսինի ոստիկանական բաժանմունքի վրա․ տեղի ունեցածն ահաբեկչություն է որակվել |tert.am|
09:42 - 27 սեպտեմբերի, 2022

Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել Մերսինի ոստիկանական բաժանմունքի վրա․ տեղի ունեցածն ահաբեկչություն է որակվել |tert.am|

tert.am: Թուրքիայի Մերսին քաղաքում ոստիկանության շենքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, կա զոհ և վիրավոր։ A Haber հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իշխանությունները կատարվածն ահաբեկչություն են որակել։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 23։00-ի սահմաններում (երևանյան ժամանակով կեսգիշերին) Մերսին քաղաքի Մեզիթլի թաղամասում։ Անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել ոստիկանության բաժանմունքի վրա։ Հաղորդվում է նաև պայթյունի մասին, որն իրականացվել է հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝  ահաբեկրության հետևանքով զոհվել է մեկ ոստիկանը։ Եվս մեկը ծանր վիրավորումներ է ստացել։ 

«Արդեն հայտնի է՝ որ ահաբեկչական կազմակերպությունն է կանգնած դրա հետևում», - ՆԳ նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել