factor.am: «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթյունները կանխամտածված դիվերսիա են եղել․ այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Դանիայի և Լեհաստանի վարչապետներին։
«Համապատասխան գերատեսչությունների գնահատականն այժմ միանշանակ է. սա կանխամտածված գործողությունների արդյունք է: Սա պատահականություն չէ»,- ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը՝ հավելելով, որ իշխանությունները «դեռևս տեղեկություն չունեն, թե ով կարող էր կանգնած լինել այս ամենի հետևում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի իշխանությունները հետաքննում են, և «որոշ ապացույցներ վկայում են դիվերսիայի հնարավորության մասին»։
Դանիայի կլիմայի և էներգետիկայի նախարար Դեն Յորգենսենը հաստատել է երկրաբանների այն տեղեկությունները, որ գազատարների վրա արտահոսք է գրանցվել՝ ընդգծելով, որ երկաթբետոնե կոնստրուկցիաներով խողովակները գտնվում են ծովի խորքում, իսկ արտահոսքի չափերը վկայում են այն մասին, որ դա չէր կարող լինել վթար, օրինակ, նավի խարսխի պատճառով։
comment.count (0)