Ավտովթարի են ենթարկվել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու քույրը. 2-ն էլ հիվանդանոցում են
 |armtimes.com|
12:50 - 28 սեպտեմբերի, 2022

Ավտովթարի են ենթարկվել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու քույրը. 2-ն էլ հիվանդանոցում են |armtimes.com|

armtimes.com: Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են BMW մակնիշի 2 ավտոմեքենաներ, կա 2 վիրավոր:

Վիրավորներից մեկը Թալին համայնքի նորանշանակ ղեկավար Տավրոս Սափեյանն է, ով եղել է BMW մակնիշի 80 TՏ 080 համարանիշի ավտոմեքենայով: Մեր տեղեկություններով՝ մյուս տուժածը վերջինիս քույրն է:

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հայտնեց, որ Տավրոս Սափեյանի հետ ամեն բան կարգին է:

Մյուս տուժածի՝ Սափեյանի քրոջ մասին մարզպետը մանրամասն տեղեկություններ հայտնել չկարողացավ:

Նշենք, որ Տավրոս Սափեյանի քույրը 1in.am կայքի խմբագիր Աստղիկ Սափեյանն է, որը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ես մահը տեսա իմ աչքերով,իսկ հիմա պայքարում եմ կյանքի համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել