Իրանն առաջին անգամ ներկայացրել է «Շահաբ» հետախուզական անօդաչու թռչող սարքը |news.am|
13:24 - 28 սեպտեմբերի, 2022

Իրանն առաջին անգամ ներկայացրել է «Շահաբ» հետախուզական անօդաչու թռչող սարքը |news.am|

news.am: Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերն առաջին անգամ ներկայացրել է «Շահաբ» հետախուզական անօդաչուն։

Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով Eqtedar (Ուժ) ցուցահանդեսում, որտեղ ցուցադրվել են ԻԻՀ ՌՕՈւ-ի օդաչուավոր և անօդաչու թռչող սարքերի բոլոր տեսակները, ներկայացվել է «Շահաբ» ուսումնական անօդաչուն, որը կարելի է օգտագործել հետախուզական նպատակներով, տեղեկացրել է Mehr-ը։

Հետախուզական անօդաչուն կարող է թռչել 8 ժամ, 11 հազար ֆուտ բարձրությամբ, թռիչքի շառավիղը 10 կիլոմետր է, որը կարող է ավելացվել՝ մինչև 200 կիլոմետր, հետախուզական առաքելությունների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել