Ալիեւն առաջարկում է եռակողմ հարթակ ստեղծել Բաքվի, Երեւանի եւ Թբիլիսիի մասնակցությամբ
13:54 - 07 հոկտեմբերի, 2022

Ալիեւն առաջարկում է եռակողմ հարթակ ստեղծել Բաքվի, Երեւանի եւ Թբիլիսիի մասնակցությամբ

news.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առաջարկում է Բաքվի, Երեւանի եւ Թբիլիսիի մասնակցությամբ եռակողմ հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար։

Նախաձեռնության մասին նա հայտարարել է Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում, հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։

Ալիեւը նշել է նման հարթակի ստեղծման կարեւորությունը։  Նրա խոսքով՝ այդ հարթակում կարող են քննարկվել նաեւ էներգետիկայի, կապի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նա նաեւ վստահեցրել է, որ աջակցում է Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել