Կարեն Գրիգորյանը նշանակվել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպան
20:30 - 07 հոկտեմբերի, 2022

Կարեն Գրիգորյանը նշանակվել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 14-րդ հոդվածի 1-ին մասերի. Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել