ԱՄՆ-ը ողջունում է ԵՄ դիտորդական առաքելության մասին որոշումը |mediamax.am|
11:43 - 08 հոկտեմբերի, 2022

ԱՄՆ-ը ողջունում է ԵՄ դիտորդական առաքելության մասին որոշումը |mediamax.am|

mediamax.am: ԱՄՆ-ը կարծում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կնպաստի կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելն ասել է՝ «մեզ ոգեւորում է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը եւ մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարի ջանքերը»։

«Մասնավորապես, ողջունում ենք առաջընթացը տարածաշրջան ԵՄ դիտորդական առաքելություն գործուղելու հարցում։ Այս առաքելությունը կողմերի միջեւ վստահություն ձեւավորելու ներուժ ունի եւ կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններին»,- ասել է Պատելը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել