Շարունակում ենք ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերությունները. Արթուր Հովհաննիսյան
 |1lurer.am|
12:07 - 10 հոկտեմբերի, 2022

Շարունակում ենք ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերությունները. Արթուր Հովհաննիսյան |1lurer.am|

1lurer.am: Նախօրոք պլանավորած այց էր: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 7-ին վարչապետի ՌԴ կատարած այցին:

«Ինչ վերաբերում է հայ-ռուսական գործակցությանը, ապա մենք դաշնակցային երկրներ ենք, բարեկամ ժողովուրդներ ենք, շարունակում ենք մեր դաշնակցային հարաբերությունները: Այո՛, կան որոշակի խնդիրներ, մենք արձանագրել ենք այդ խնդիրները և մեր գործընկերների հետ աշխատում ենք ու դեռևս սպասում հստակ քայլերի ու գործողությունների, որոնք վերաբերում են մեր հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը և պայմանագրային մեխանիզմների գործարկմանը»,- ասաց Հովհաննիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել