Մեխանիզմները հայտնի չեն, քննարկումներ են գնում. պատգամավորը՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր քննարկումների մասին |armenpress.am|
12:53 - 10 հոկտեմբերի, 2022

Մեխանիզմները հայտնի չեն, քննարկումներ են գնում. պատգամավորը՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր քննարկումների մասին |armenpress.am|

armenpress.am: Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր ուղիղ քննարկումները հայտնի չէ, թե ինչ մեխանիզմով կարող են իրականացվել, այս մասին քննարկումներ են ընթանում միջազգային գործընկերների հետ: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե միջազգային ի՞նչ մեխանիզմներով են Ստեփանակերտն ու Բաքուն բանակցելու:

«Այս պահին դեռ որևէ մեկին վերջնական հայտնի չեն այդ մեխանիզմները: Դրանք քննարկման առարկա են: Այս մասին դեռևս քննարկումներ են գնում մեր միջազգային գործընկերների հետ: Բայց, բնականաբար, խոսակցությունը գնում է հնարավորինս արդյունավետ մեխանիզմների համար, որպեսզի այդ երկխոսությունը հնարավորինս ստացվի, և մենք կարողանանք այս առումով քայլ առաջ անել և ապահովել արցախահայության իրավունքներն իրենց հողում»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, թե՞ նոր ձևաչափ է լինելու՝ նա պատասխանեց, որ հնարավորինս ճկուն քաղաքականություն են վարում, և չի բացառվում, որ նոր ձևաչափ լինի, չի բացառվում, որ ԵԱՀԿ տիրույթում լինի: Դեռ քննարկումներ են գնում, կոնկրետություններ չկան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել