ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են աշխատանքների արդյունքները
16:48 - 10 հոկտեմբերի, 2022

ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են աշխատանքների արդյունքները

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022թ. անցած ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: 

Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, այլ պաշտոնատար անձինք:

«Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վերաբերյալ, կարևորել միասնական  ուժերով կարգապահության ամրապնդմանը միտված զորամաս-ռազմական ոստիկանություն սերտ համագործակցությունը, հորդորել հատուկ ուշադրություն դարձնել ռազմական ոստիկանության զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին:  

Խորհրդակցության ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են բարեխիղճ ծառայության համար»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել