Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը. Պապիկյան |1lurer.am|
11:40 - 25 սեպտեմբերի, 2024

Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը. Պապիկյան |1lurer.am|

1lurer.am: Ուշադիր հետևում ենք Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Այդ մասին Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերի հանրահայտ սկզբունքները:

Չենք կարող չանդրադառնալ նաև Կիպրոսի անմիջական հարևանությամբ՝ Մերձավոր Արևելքում, տիրող իրավիճակին: Կիսվեցինք մեր գնահատականներով և մտահոգություններով:

Ես և պարոն Պալմասը քննարկումներ ունեցանք փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցերի շուրջ նույնպես: Այդպիսի քննարկումները կրելու են շարունակական բնույթ և նպաստելու են մեր ժողովուրդների անվտանգությանն ու պաշտպանությանը»,- ասաց նա: 

Պապիկյանը նաև ընդգծեց, որ անելու են հնարավոր ամեն ինչ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդելու և անվտանգային նոր մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմակայելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել