ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի խմբակցությունների ներկայացուցիչներին. ՀՀ ԱԺ
20:36 - 10 հոկտեմբերի, 2022

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի խմբակցությունների ներկայացուցիչներին. ՀՀ ԱԺ

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր եւ վաղը հանդիպումներ է ունենալու Պետական դումայի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Հայ պատվիրակները հանդիպել են «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ) խմբակցության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր:

Հանդիպում է եղել «Նոր մարդիկ» (Новые люди) կուսակցության խմբակցության հետ: Քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեությանը վերաբերող հարցեր, Հայաստանում ՌԴ քաղաքացիների կեցությանն առնչվող խնդիրների շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել 44-օրյա պատերազմի եւ այս պահին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈՒ-ի գործողությունների մասին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել