Բլինքենը և Նուլանդը հանդիպել են օտարերկրյա դիվանագետների հետ
 |azatutyun.am|
11:51 - 12 հոկտեմբերի, 2022

Բլինքենը և Նուլանդը հանդիպել են օտարերկրյա դիվանագետների հետ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և քաղաքական հարցերով նրա տեղակալ Վիկտորիա Նուլանդը երեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելությունների պաշտոնյաների հետ՝ կոչ անելով նրանց աջակցել ՄԱԿ-ի բանաձևին, որը դատապարտում է Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը:

Առցանց հանդիպմանը մասնակցել են ավելի քան 100 պետություններ ներկայացնող 165 դիվանագետներ։

Բանաձևի քվեարկությունը տեղի կունենա առաջիկա օրերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստի շրջանակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել