Ոչ ոք ոչինչ չասաց, երբ 44 օր շարունակ թուրքական և ադրբեջանական կոալիցիան նույն անօդաչու սարքերով հարվածում էր Արցախին. Դենիս Ջորկաեֆ
 |shantnews.am|
09:33 - 18 հոկտեմբերի, 2022

Ոչ ոք ոչինչ չասաց, երբ 44 օր շարունակ թուրքական և ադրբեջանական կոալիցիան նույն անօդաչու սարքերով հարվածում էր Արցախին. Դենիս Ջորկաեֆ |shantnews.am|

shantnews.am: Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, Դեսինի փոխքաղաքապետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Կիև ուղարկված ԱԹՍ-ների առնչությամբ աշխարհի կողմից հնչող մտահոգություններին՝ դրանք զուգորդելով Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ:

«Աշխարհն իրավացիորեն ցնցված է Կիև ուղարկված ռուսական մահապարտ անօդաչու թռչող սարքերից, բայց ոչ ոք ոչինչ չասաց, երբ 44 օր շարունակ թուրքական և ադրբեջանական կոալիցիան այս նույն անօդաչու սարքերով հարվածում էր Արցախին՝ սպանելով ավելի քան 5000 հայի»,-գրել է Ջորկաեֆը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել