Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրադադարը խախտում են՝ նախ կրակելով միմյանց, ապա հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
10:34 - 18 հոկտեմբերի, 2022

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրադադարը խախտում են՝ նախ կրակելով միմյանց, ապա հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ

Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։ 
 
Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել