armenpress.am: Երևան քաղաքի ավագանին հոկտեմբերի 18-ին հաստատեց «Երևան քաղաքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանն ասաց, որ Երևան քաղաքի 2023-2025 թթ. եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար՝ 106 միլիարդ 334 միլիոն, 111 միլիարդ 598 միլիոն և 153 միլիարդ 448 միլիոն:
«Հատկանշանական է, որ ընդամենը եկամուտների կազմում աճ է նախատեսվում գրեթե բոլոր բյուջետային բաժիններում և խմբերում, մասնավորապես հարկ է նկատել Երևան քաղաքի սեփական եկամուտների դինամիկան, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ Հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթների կիրառմամբ, որի արդյունքում միջնաժամկետ կտրվածքով սեփական եկամուտների կազմում հիմնանական աճը նախատեսվում է հարկ անշարժ գույքի մասով եկամտատեսակից»,- ասաց նա:
Արևշատյանի խոսքով` Երևան քաղաքի 2023-2025թթ. եկամուտների կազմում սեփական եկամուտների ցուցանիշը համապատասխանաբար կազմում է 37 միլիարդ 684 միլիոն, 3, 43 միլիարդ 282 միլիոն և սույն դինամիկան դիտարկելիս հարկ է արձանագրել, որ աճը կանխատեսվում 5 տարվա կտրվածքով:
«Երևան քաղաքի 2023-2025թթ. ծախսերը կանխատեսվում են համապատասխանաբար՝ 107 միլիարդ ,598 միլիոն, 111 միլիարդ 898 միլիոն և 155 միլիարդ 548 միլիոն և միտված են համայնքի համաչափ և կայուն զարգացմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ ծախսային մասը նախատեսվում է համապատասխան եկամուտների, որտեղ գերակշիռ մաս են կազմում կրթական, շրջակա միջավայրի պահպանության և շինարարության բնագավառներին հատկացված ծախսերը:
comment.count (0)