ԱԺԲ-ն դատապարտում է քաղաքական բռնության բոլոր դրսևորումները, անկախ այն հանգամանքից, որ չի կիսում Էդգար Ղազարյանի քաղաքական համոզմունքները․ ԱԺԲ խորհուրդ
«Ազգային-ժողովրդավարական Բևեռ»-ը հայտարարություն է տարածել՝ կապված Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի հետ․
«Այսօր իր տան մոտ դաժան ծեծի է ենթարկվել քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը դատապարտում է քաղաքական բռնության բոլոր դրսևորումները՝ այդ թվում այս խուլիգանական գործողությունը, անկախ այն հանգամանքից, որ չի կիսում Էդգար Ղազարյանի քաղաքական համոզմունքները և գործող իշխանություններից պահանջում մեղավորների բացահայտում և քրեական գործի օբյեկտիվ քննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ծեծի է ենթարկվել ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ «Վստահ եմ, որ բացառապես քաղաքական պահանջներով է: Սա իշխանության պատվեր է՝ ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ»,- ասել էր Ղազարյանը:
comment.count (0)