Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը, որպես քաղաքապետի թեկնածու, կմասնակցի հաջորդ տարի կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Որոշման մասին Շահինյանը հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Ես, որպես «Երևան 2805» նախաձեռնության հիմնադիր, որոշում եմ կայացրել, որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել հաջորդ տարի կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններին: Պատրաստվում եմ հանդիպումներ և կոնսուլտացիաների շարք սկսել տարբեր ՀԿ-ների, և քաղաքական կուսակցությունների ղեկավար անդամների հետ, ինչպես նաև` մեր երևանցի հանրային գործիչների հետ՝ ուժեղ և ինտելեկտուալ ավագանու թեկնածուների կազմ ձևավորելու համար»,- գրել է նա՝ խոստանալով առաջիկայում առավել մանրամասն ներկայացնել իր ծրագրերը:
comment.count (0)