Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի. Արտակ Բեգլարյան
 |tert.am|
12:08 - 20 հոկտեմբերի, 2022

Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի. Արտակ Բեգլարյան |tert.am|

tert.am: Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության առ այն, որ կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

«Նշենք, որ Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հայկական զինված ուժերի նկատմամբ հրադադարի խախտման տրամաչափը՝ օգտագործելով նաև ականանետեր։ Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։ Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է գեներացնում», - գրել է Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել