Գերմանիան արդեն հաղթահարել է կախվածությունը ռուսական գազից․ Օլաֆ Շոլց |azatutyun.am|
14:07 - 20 հոկտեմբերի, 2022

Գերմանիան արդեն հաղթահարել է կախվածությունը ռուսական գազից․ Օլաֆ Շոլց |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր Բունդեսթագում (Դաշնային խորհրդարան) հայտարարել է, որ երկիրը կարողացել է հաղթահարել կախվածությունը ռուսական գազից և մտադիր է 20 տոկոսով կրճատել այդ էներգակիրի սպառումը:

«Ես ուրախ եմ, որ մենք կարողացանք եվրոպական մակարդակով համաձայնեցնել գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու նպատակը: Դա եվրոպական համերաշխության հզոր ազդակ է, դա նաև մեզ հասցեագրված ազդակ է, քանի որ մեր երկիրը հատկապես մեծ կախվածություն ուներ ռուսական գազից: Մենք արդեն ազատվեցինք դրանից լավ պատրաստված ենք դիմավորում ձմեռը»,- հայտարարել է կանցլերը:

Օլաֆ Շոլցը նաև շնորհակալություն է հայտնել բնակիչներին էլեկտրաէներգիան խնայելու համար, ասելով, որ «ամեն մի խնայված կիլովատտ-ժամը հզորացնում է երկրի էներգաանվտանգությունը»:

Կանցլերը հայտարարել է, որ Մոսկվան էներգակիրները որպես զենք է կիրառում, իսկ Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք Ռուսաստանն այլևս հուսալի առևտրային գործընկեր չէ:

Գերմանիան մտադիր է այս տարի ամբողջությամբ դադարեցնել ռուսական ածխի և նավթի ներկրումը, սակայն ռուսական գազի կարիք կլինի նաև 2023 թվականին:

Ռուսաստանը հերքում է բնական գազը միջազգային ասպարեզում որպես զենք կիրառելու մասին արևմտյան երկրների մեղադրանքները և պնդում է, որ պատրաստ է հանդես գալ իբրև վառելիք մատակարարող հուսալի գործընկեր:

Մոսկվան պնդում է, որ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցներն են դարձել Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի հիմնական պատճառը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել