Պեկինում ավարտվեց Չինաստանի Կոմկուսի 20-րդ համագումարը |armenpress.am|
12:53 - 22 հոկտեմբերի, 2022

Պեկինում ավարտվեց Չինաստանի Կոմկուսի 20-րդ համագումարը |armenpress.am|

armenpress.am:  Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտվեց ՉԺՀ Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը:

Պեկինի Ժողովրդական ժողովների պալատում համագումարի վերջին օրվա ընթացքում ընտրվեցին Չինաստանի ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության կենտրոնական և կարգապահական կոմիտեի անդամները, ինչպես նաև ընդունվել է Կոմկուսի կանոնադրության փոփոխության վերաբերյալ բանաձևը:

Հոկտեմբերի 23-ին կկայանա  կենտրոնական կոմիտեի նոր կազմի առաջին պլենումը, որի ընթացքում կթարմացվեն Կենտկոմի քաղբյուրոյի կազմը և նրա մշտական հանձնաժողովը՝ կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը, որում տարբեր ժամանակներում ներգրավված են եղել 5, 7 կամ 9 անձ:

Համագումարին մասնակցում էին 2296 պատվիրակ: Այն լուսաբանում էին 200-ից ավելի լրագրողներ աշխարհի 80 երկրներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել