Չինաստանի Սիչուան նահանգում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել
13:18 - 22 հոկտեմբերի, 2022

Չինաստանի Սիչուան նահանգում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել

Այսօր Չինաստանի Սիչուան նահանգում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել։ Այս մասին տեղեկացնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 100 հազար բնակչություն ունեցող Կանգդինգ քաղաքից 48 կմ հարավ-արևելք։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել