Շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, որտեղ աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ. Պետդեպ
 |tert.am|
11:12 - 25 հոկտեմբերի, 2022

Շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, որտեղ աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ. Պետդեպ |tert.am|

tert.am: ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանին Իրանի վերջին զորավարժություններին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմն այս առնչությամբ որևէ մեկնաբանություն ունի:

«Ես դրա վերաբերյալ առանձնահատուկ մեկնաբանություն չունեմ։ Իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել, և մենք հստակ նշել ենք, որ շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, մի տարածաշրջան, որտեղ մենք աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որպեսզի թուլացնենք լարվածությունը այդ երկու երկրների միջև և աշխատենք թուլացնելու ցանկացած ավելի լայն լարվածություն, որը կարող է առաջանալ»,- ասել է Փրայսը:

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի զորավարժություններն սկսվել են հոկտեմբերի 17-ին առավոտյան Արաքս գետի շրջանում, Արեւելյան Ադրբեջան եւ Արդեբիլ նահանգների հյուսիսում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել