Երևանի քաղաքապետրանը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է․
«Հարգելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր, հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը, ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ»,- նշված է գրառման մեջ։
comment.count (0)