Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու բանալին է. պետդեպ
 |news.am|
09:31 - 27 հոկտեմբերի, 2022

Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու բանալին է. պետդեպ |news.am|

news.am: Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու բանալին է։ Այս մասին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փատելը։

Նա հիշեցրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կողմնակից է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին։ «Մենք երկու ղեկավարներին կոչ ենք արել հանդիպել ցանկացած ձեւաչափով, որն առավել օգտակար կլինի նրանց համար։ Մեր տեսակետն այն է, որ ուղիղ երկխոսությունն է խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու բանալին։ Չկա ԱՄՆ-ից ավելի կողմնակից Հարավային Կովկասի երեք երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի անկախության վերականգնմանը Խորհրդային Միության փլուզումից հետո 1991թ., երաշխավորելով այդ երկրներից յուրաքանչյուրին հավատարիմ մնալ սեփական արտաքին քաղաքական շահերին եւ ինքնիշխանությանը»,- նշել է նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել