Գարեգին Նժդեհի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
18:34 - 27 հոկտեմբերի, 2022

Գարեգին Նժդեհի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 29-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գարեգին Նժդեհի փողոցում:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նախկինում Գարեգին Նժդեհի-Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա երթևեկելիս թույլատրվում էր աջ կողմում կանգառ կատարել, փոփոխությունից հետո նշված հատվածում կանգառ կատարելը կարգելվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել