ՀՀ վարչապետն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին
14:17 - 28 հոկտեմբերի, 2022

ՀՀ վարչապետն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Յուրգեն Շտոքի այցը Հայաստան և կարևորել ՀՀ ոստիկանության և Ինտերպոլի միջև համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը:

Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այցի շրջանակում տեղի ունեցող քննարկումները նոր ազդակ կհաղորդեն շուրջ երեք տասնամյակ շարունակվող փոխգործակցությանը, էլ ավելի կբարձրացնեն համատեղ աշխատանքի արդյունավետությունը՝ հանցավորության դեմ պայքարում:

Ինտերպոլի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության հետ համագործակցության մակարդակը և անդրադարձել առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերին ու փոխգործակցության օրակարգին:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել