Հաշվողական ենթակառուցվածք՝ գենոմիկայի համար․ Կենսաինֆորմատիկայի ինստիտուտի նախագիծը՝ «ռեԱրմենիայում»

11:47 - 01 նոյեմբերի, 2022

«ռեԱրմենիա 2.0» միջոցառմանը մի շարք կազմակերպություններ և նախաձեռնություններ ներկայացրին իրենց նախագծերը, որոնց համար հարթակում սկսվել է դրամահավաք։

Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտը «ռեԱրմենիա» հարթակի հետ համագործակցությամբ ցանկանում է աջակցություն ստանալ համակարգչային ենթակառուցվածք ունենալու համար։ Նպատակը կրթական ու գիտական նախագծերի իրականացման համար մեծ հիշողություն ու հաշվողական ռեսուրսներ ունեցող համակարգիչներ ձեռք բերելն է։

«ռեԱրմենիա 2.0» միջոցառման մասնակիցների համար Կենսաինֆորմատիկայի Ինստիտուտը պատրաստել էր տարբեր մրցույթներ և հետաքրքիր նվերներ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց ձեռքերով ելակից ԴՆԹ անջատելու և իրականացնելու կորոնավիրուսի թեստ։

Ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ներսիսյանն Ինֆոքոմի հետ զրույցում պատմում է նախագծի, «ռեԱրմենիա» հարթակի միջոցով հայտարարված դրամահավաքի ընթացքի ու նպատակների մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել