Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը, որի մի հատված, պայմանավորված դելիմիտիացիայի գործընթացով, ոստիկանները փակել էին, այսօր բացվել է։
Հիշեցնենք, որ ոստիկանները երեկ փակ են պահել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Բաղանիս գյուղի սկզբնակետում։ Փակ է եղել նաեւ դեպի Ոսկեպար տանող Բաղանիս-Այրումին հարակից դիտարկվող ճանապարհահատվածը։
Ոստիկանության ծառայողները հայտնում էին միայն, որ գյուղի շրջակայքում աշխատանքներ են իրականացվում, թե ինչ աշխատանքներ՝ չգիտեն։
Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։
comment.count (0)