Պեմզաշենում սպանություններ կատարած անձը խոստովանել է կատարածը․ ևս մեկ անձի հայտնաբերելու համար որոնողական աշխատանքներ են տարվում․ՀՀ ոստիկանություն
21:00 - 12 նոյեմբերի, 2022

Պեմզաշենում սպանություններ կատարած անձը խոստովանել է կատարածը․ ևս մեկ անձի հայտնաբերելու համար որոնողական աշխատանքներ են տարվում․ՀՀ ոստիկանություն

Պեմզաշենում սպանություններ կատարած անձը խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
 
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Արթիկի բաժնի ծառայողները՝ համագործակցելով իրավապահ մյուս կառույցների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, բացահայտել են Պեմզաշենում կատարված սպանությունները:
 
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.10-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանները ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի:
 
Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:
 
Բացի այդ, ոստիկանությունը ներկայումս համապատասխան որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար:
 
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Դեպքի մանրամասները՝ առաջիկայում», - նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել