ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թունիս. նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ
11:01 - 16 նոյեմբերի, 2022

ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թունիս. նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թունիս։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով նոյեմբերի 16-ից ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թունիս»,- ասվում է խոսնակի հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել