Նժդեհի հուշարձանին պարսկերեն գրություն արած տղամարդիկ հայտնաբերվել են
11:12 - 21 նոյեմբերի, 2022

Նժդեհի հուշարձանին պարսկերեն գրություն արած տղամարդիկ հայտնաբերվել են

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 20։07-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Գարեգին Նժդեհի հուշարձանին արաբերեն գրություններ են գրել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Խաչքարերի պուրակի Գարեգին Նժդեհի արձանի և Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող արգենտինացի գեներալ Մանուել Բելգրանոյի արձանի տապանաքարերին պարսկերեն բառեր են գրված:

Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել են 29-ամյա և 39-ամյա երկու տղամարդ: Նոյեմբերի 18-ին Ջուլհակյան փողոցում նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Կատարվում է նախաքննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել