Ադրբեջանը այսօրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածում, թե ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը․ Արցախի ՊՆ
17:50 - 22 նոյեմբերի, 2022

Ադրբեջանը այսօրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածում, թե ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը․ Արցախի ՊՆ

Նոյեմբերի 22-ին՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ժամը 09:17-ից 14:48-ն ընկած ժամանակահատվածում, Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն առավոտյան տարածել էր ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի ժամը 16։50-ից նոյեմբերի 22-ի ժամը 01։05-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Միևնույն ժամանակ Արցախի ՊՆ-ից հայտնել են, որ երեկ և այսօր Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գտնվող հողատարածքների ուղղությամբ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել