Վենետիկի հանձնաժողովը ՀՀ-ին առաջարկում է քրեականացնել խտրականության կոչերը
06:41 - 03 մայիսի, 2019

Վենետիկի հանձնաժողովը ՀՀ-ին առաջարկում է քրեականացնել խտրականության կոչերը

panarmenian.net: Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի Խորհրդի մի շարք երկների, այդ թվում նաև՝ Հայաստանին առաջարկում է փոփոխության ենթարկել ատելության խոսքի վերաբերյալ օրենսդրության անորոշ դրույթները: Այս մասին նշված է ԵԽ խոսքի ազատության 2018 թվականի զեկույցում:

Առաջարկվում է քրեականացնել խտրականության անուղղակի կոչերը, կրոնական հալածանքը: Նշվում է, որ անհրաժեշտ է տարբերակում մտցնել ատելության խոսքի և պարզապես վիրավորական արտահայտության միջև։

Զեկույցում նշվում է, որ ԵԽ տարածքում ազատ խոսքի մարտահրավերներ են ապատեղեկատվության տարածումը մամուլում և առցանց լրատվամիջոցներում, որակյալ և հետաքննական լրագրության ֆինասնական կենսունակության խնդիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել