Էն մարդիկ, որոնք հավաքվել կամ հավաքվում են կարծեմ «Դվին» հյուրանոցում, նույնիսկ չեն արձանագրում, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք։ Դրանք մարդիկ են, որոնք իրենք են ուզում Հայաստանից կտոր կոպել։ Այս մասին Ազատության հրապարակում «Ո՛չ ՀԱՊԿ-ին, դուրս ՀԱՊԿ-ից» խորագրով բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Արդեն գաղտնիք չի, որ Ռուսաստանն ուզում է ու ամեն ինչ անում է, որ Մեղրիում միջանցք պոկի, Իրանի հետ սահմանի երկայնքով միջանք ստանա։ Հայաստանի Հանրապետության ամեն քառակուսի մետր պետք է լինի ՀՀ ենթակայության, վերահսկողության տակ․ ոչ Ադրբեջանի, ոչ Ռուսաստանի, միայն ՀՀ-ի»,- նշեց Իոաննիսյանը։
Բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ նաև ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը․
«Քանի անգամ մենք պիտի առնչվենք դրանց ուխտադրուժ վարքին ու դիրքին, որ համոզվենք, որ ՀԱՊԿ-ը Վալոդի (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի-խմբ․) պրոյեկտն է՝ կայսրության վերականգնման, փլուզման ուշացման պրոյեկտը, հնարավոր ջանքերը միշտ ներդրել և ներդնում է, որ վերականգնի իր պատկերացրած փառահեղ կայսրությունը՝ Սովետի տեսքով։ Հիմա Հայաստանը դառնում է դրանց հանդիպումների տարածք․ հազար ու մի հնար կա այսպիսի հանդիպումները այստեղից քշելու հեռու։ Ես մինչև հիմա կարծում եմ, թե վարչապետը մտածում է, թե ՀԱՊԿ-ը կարելի է աշխատեցնել Հայաստանի օգտին, բա էդքան միամիտ լինու՞մ են»,- ասաց Բարսեղյանը։
comment.count (0)