Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը
17:22 - 24 նոյեմբերի, 2022

Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը

Նոյեմբերի 24-ին առցանց ձեւաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Ինչպես հայտնում են ՀՀ Ազգային ժողովից, քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ հանձնարարականների նախագիծը:

«Կենսաբանական (մանրէաբանական) եւ տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն առարկություններ է ներկայացրել:

Բարձրացված առարկություններն ու առաջարկները որոշվել է քննարկել լրացուցիչ` մինչեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, իսկ մինչ այդ՝ նոյեմբերի 29-ին, կհրավիրվի հանձնաժողովի արտահերթ նիստ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել