armenpress.am: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ պաշտոնում վերընտրվելու առթիվ։
Այս մասին նշված է Ալեն Սիմոնյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Շնորհավորանքներս և մաղթանքներս Ռոբերտա Մեցոլային՝ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։
Եվրոպական խորհրդարանի մեր բարեկամների աջակցությամբ ակնկալում ենք խորացնել գործընկերությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև և իրականացնել համատեղ նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների առավել սերտացմանը», - նշված է ԱԺ նախագահի գրառման մեջ։
comment.count (0)