Գործող փոխչեմպիոն Խորվաթիան ամրապնդեց իր տեղը խմբում՝ հաղթելով Կանադայի հավաքականին
21:59 - 27 նոյեմբերի, 2022

Գործող փոխչեմպիոն Խորվաթիան ամրապնդեց իր տեղը խմբում՝ հաղթելով Կանադայի հավաքականին

Կայացավ 2022թ․ Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրի հերթական հանդիպումը։ Միմյանց դեմ մրցեցին F խմբից Խորվաթիան և Կանադան։

Հենց երկրորդ րոպեից Կանադան գրավեց հակառակորդի դարպասը։ Գոլի հեղինակ դարձավ Ալֆոնսո Դավիեսը՝ աննկատ միանալով թիմի հարձակմանն ու գլխի հարվածով գրավելով աշխարհի գործող փոխչեմպիոնի դարպասը։ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ սա Կանադայի հավաքականի առաջին գոլն էր։

36-րդ րոպեին, սակայն, խորվաթները հավասարեցրին հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Անդրեյ Կրամարիչը, իսկ հետո՝ 44-րդ րոպեին՝ Մարկո Լիվայան։

Երկրորդ խաղակեսի ընթացքում՝ 70-րդ րոպեին հաշվի տարբերությունը մեծացրեց ու դուբլ ձևակերպես Կրամարիչը։ Իսկ ավելացված ժամանակում հաշվի տարբերությունը մեծացրեց փոխարինման դուրս եկած Լովրո Մայերը։

Հանդիպման ավարտին գոլեր չգրանցվեցին, և այն ավարտվեց 4։1 հաշվով՝ հօգուտ Խորվաթիայի հավաքականի։

Ավելի վաղ Խորվաթիան ոչ-ոքի էր խաղացել Մարոկկոյի հետ։

Խորվաթիան երրորդ տուրում վերջին հանդիպումը կանցկացնի Բելգիայի ընտրանու հետ։

Այսօր F խմբում մրցեցին նաև Բելգիայի ու Մարոկկոյի հավաքականները, ու գրանցվեց սենսացիոն արդյունք․ Մարոկկոն 2։0 հաշվով հաղթանակ տարավ։ 

Այս խմբում այս պահին Խորվաթիան և Մարոկկոն 4-ական միավորով առաջին տեղում են, հաջորդում է Բելգիան՝ 3 միավորով, իսկ չորրորդ տեղում Կանադան է՝ 0 միավորով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել