Կրեմլը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե պայմանը Ուկրաինայից դուրս գալն է․ Պեսկով

 |factor.am|
15:54 - 02 դեկտեմբերի, 2022

Կրեմլը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե պայմանը Ուկրաինայից դուրս գալն է․ Պեսկով |factor.am|

factor.am: «Կրեմլը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցությունների, եթե նրանց պայմանը մեր հեռանալն է Ուկրաինայից, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդհանուր առմամբ, բաց է շփումների համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ բանակցությունները հնարավոր են «միայն այն բանից հետո, երբ Պուտինը հեռանա Ուկրաինայից»։

«Բայդենը կարծում է, որ դա պետք է  լինի ցուցադրություն նրա, որ Պուտինը պատրաստ է բանակցությունների»,-ասել է Պեսկովը։ Լրագրողի ճշտող հարցին, թե Կրեմլը պատրաստ չէ՞ դրան, Պեսկովը պատասխանել է. «Իհարկե, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Միաժամանակ ,նախագահ Պուտինը բաց է մնում շփումների, բանակցությունների համար։ Իհարկե, մեր շահերին հասնելու ամենանախընտրելի ճանապարհը խաղաղ, դիվանագիտական ​​ճանապարհն է»։

Նա նշել է, որ «ԱՄՆ-ն չի ճանաչում ՌԴ կազմում նոր տարածքները և դա էապես դժվարացնում է փոխադարձ քննարկման համար հնարավոր հիմքի որոնումը»:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել