ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակում ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին․ Ֆիլիպ Ռիկեր
17:14 - 02 դեկտեմբերի, 2022

ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակում ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին․ Ֆիլիպ Ռիկեր

Միացյալ նահանգներն ամենաբարձր մակարդակում՝ ի դեմս պետքարտուղար Բլինքենի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի, ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան, ԵԱՀԿ Միսնկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիկերը։

«Մենք հանձնառու ենք Հարավային Կովկասում խաղաղ ապագայի ապահովմանը։ Խորապես հավատացած ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը (այսինքն՝ ոչ թե ռազմական գործողությունը, այլ դիվանագիտությունը) առանցքային է խնդիրների կարգավորման և համապարփակ, տևական խաղաղության և բարեկեցության հասնելու հարցում։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա դյուրին չէ, սակայն ես ցանկանում եմ կրկնել պետքարտուղար Բլինքենի դիտարկումը Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, նա ասաց՝ ԱՄՆ-ն հանձնառու է անելու ամեն ինչ աջակցելու կայուն խաղաության հաստատման ձեր ջանքերին»,- նշել է Ռիկերը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել