Ադրբեջանը վերջին օրերին քաղաքականություն էր տանում, որով հիմքեր էին ստեղծում նման հանցավոր արարքների համար․ Թաթոյանը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին
15:15 - 03 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանը վերջին օրերին քաղաքականություն էր տանում, որով հիմքեր էին ստեղծում նման հանցավոր արարքների համար․ Թաթոյանը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին

Ակնհայտ է, որ քիչ առաջ Արցախում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշի-Քարին տակ հատվածն Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների կողմից փակելն ադրբեջանական իշխանությունների կազմակերպածն է` ինչ ձևական պատճառ էլ բերեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
 
Նա նշել է, որ Ադրբեջանը վերջին օրերին քաղաքականություն էր տանում, որով հիմքեր էին ստեղծում նման հանցավոր արարքների համար․
 
«Սա ուղղված է խաղաղ բնակչության ահաբեկմանը, մեկուսացմանը, որ ադրբեջանական իշխանությունների իրական դեմքն է, նրանց իրական մտադրությունները»,- գրել է Թաթոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել