Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԺԲ-ից հայտնել էին, որ ոստիկանությունը երթի մասնակիցների է բերման ենթարկել։ Ավելի ուշ Բևեռի խորհուրդը նոր հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ոստիկանները «գետնին են գցել ու հարվածներ հասցրել նաև երթի մասնակից կանանց։ Ըստ նրանց՝ կանանցից մեկը վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:
«Բերման ենթարկվածների թիվը մոտ 2 տասնյակ է:
Ընդ որում այս ամենը տեղի ունեցավ ռեժիմին բնորոշ բիրտ ու կոպիտ մեթոդներով՝ առանց որևէ նախազգուշացման կամ հայտարարության, ինչպես օրենքն է պահանջում:
Խստորեն դատապարտում ենք ռեժիմի այս պահվածքը, որն ապացուցում է, որ համակարգը ամենևին էլ չի փոխվել ու շարունակում է իր գաղութային քաղաքականությունը՝ ոստիկանությանը որպես մահակ օգտագործելով իր ձեռքում:
Ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին և հրապարակային բացատրություն տալ այս ապօրինության համար:
Վարուժան Ավետիսյանին բանտից հիվանդանոց տեղափոխելու պահանջով մեր բողոքի գործողությունները առաջիկայում շարունակելու ենք ավելի վճռական ու լայն ընդգրկումով»,- նշված է Բևեռի հաղորդագրության մեջ։
Այնուհետև նրանք հայտնեցին, որ Հերացու թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել երթի մասնակիցներ Հայկազ Վարդանյանն ու Մայա Մելքումովան։
Լուսանկարը՝ Photolure
comment.count (0)