Հերթական հաղթանակը Ֆրանսիայի հավաքականից․ Լեհաստանի հավաքականը հավաքում է ճամպրուկները
20:59 - 04 դեկտեմբերի, 2022

Հերթական հաղթանակը Ֆրանսիայի հավաքականից․ Լեհաստանի հավաքականը հավաքում է ճամպրուկները

Կատարում տեղի ունեցավ Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի երրորդ հանդիպումը։ Միմյանց դեմ մրցեցին Ֆրանսիայի և Լեհաստանի հավաքականները։

Դիդիեր Դեշամպի թիմը կարողացավ 3։1 հաշվով հաղթանակ տանել ու վաստակել քառորդ եզրափակիչի ուղեգիրը։ Առաջին խաղակեսի վերջին՝ 44-րդ րոպեին, Ֆրանսիայի հավաքականին առաջ մղեց Օլիվիեր Ժիրուն՝  52 գոլով դառնալով Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, առաջ անցնելով Թիերի Անրիից։

Ընդմիջումից հետո՝ 74-րդ րոպեին, Ֆրանսիայի հավաքականի առավելությունը մեծացրեծ Կիլիան Մբապեն, իսկ խաղի վերջում Մբապեն դուբլ ձևակերպեց՝ աշխարհի առաջնություններում իր գոլերի քանակը հասցնելով 9-ի։

Հանդիպման ավելացված ժամանակում Լևանդովսկին 11 մետրանոց հարված իրականացնելու և հաշվի տարբերությունը կրճատելու հնարավորություն ստացավ ու երկրորդ փորձից կարողացավ իրականացնել այն ու խփեց իր առաջին գոլը ԱԱ փլեյ-օֆֆում։

Ավելի ուշ՝ ժամը 23։00-ին, տեղի կունենա Անգլիա-Սենեգալ հանդիպումը, որի հաղթողն էլ քառորդ եզրափակիչում կմրցի Ֆրանսիայի հետ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել