Երբ նորից կոչ անենք քաղաքացիներին դուրս գալ փողոց, հորդորում եմ, որ դուրս գան և կանգնեն ընդդիմության կողքին․ Արթուր Խաչատրյան
 |tert.am|
13:43 - 06 դեկտեմբերի, 2022

Երբ նորից կոչ անենք քաղաքացիներին դուրս գալ փողոց, հորդորում եմ, որ դուրս գան և կանգնեն ընդդիմության կողքին․ Արթուր Խաչատրյան |tert.am|

tert.am: Եթե մարդիկ, ովքեր դժգոհություն ունեին, անսային մեր հորդորին, հավատային, որ գնում ենք իրավիճակի վատթարացման, օգտագործեին իենց բոլոր լծակները, կամ մինիմալը և միանային, իրավիճակը ավելի լավ կլիներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Դիմադրության շարժման արդյունքներին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Իրավիճակը, սակայն, անհույս չէ, հնարավոր է դեռ ամեն ինչ փրկել, կոչ եմ անում մտահոգ քաղաքացիներին աջակցել ընդդիմադիր քաղաքական ուժերին և երբ կոչ անենք դուրս գալ փողոց, հավատան և դուրս գան։ Քաղաքացիների շրջանում ապատիայի զգացում և դժգոհություններ կան, դա է նաև պատճառը, որ փողոց դուրս չէին գալիս»,- ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ նոր փողոցային ակցիաներ կլինեն։

Խոսելով օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու դեպքին, պատգամավորը նշեց․ «Ադրբեջանի հերթական էքսպանսիոնիստական, գաղութատիրական դրսևորումն է՝ Արցախը կլանել, Արցախը առանձնացնել Հայաստանից: Նրանց այդ քայլը սպասելի էր, երբ իրենք սկսեցին խոսել Լաչինի միջանցքով զենքի տեղափոխման մասին, իբրև թե հայտնաբերվել են 2021 թվականի արտադրության ականներ: Պետք է սպասել, որ Ադրբեջանը պետք է գնար հերթական սրացման, մանավանդ հաշվի առնելով ՀՀ այսօրվա իշխանությունների, մեղմ ասած, կրավորական, իսկ իրականում ձեռքներն Արցախից լվանալու քաղաքականությունը։ Այն, որ ճնշումները հատկապես, Լաչինի միջացքի հարցում, լինելու են, ակնհայտ է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել