Դոնեցկում ռուս զինվորականներ տեղափոխող բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին. կա 16 զոհ, տուժածներ
 |armtimes.com|
13:55 - 07 դեկտեմբերի, 2022

Դոնեցկում ռուս զինվորականներ տեղափոխող բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին. կա 16 զոհ, տուժածներ |armtimes.com|

armtimes.com: Դոնեցկի մարզի Շախտյորսկ-Տորեզ մայրուղու վրա ռուս զինվորականներ տեղափոխող բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 16 մարդ է զոհվել։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ բեռնատարի և միկրոավտոբուսի վթարի հետևանքով երեք մարդ էլ վիրավորվել է, հայտնել են արտակարգ ծառայությունները։

Նշվում է, որ տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանք ծանր վիճակում են:

Վթարի հանգամանքները չեն հաղորդվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել