Դա միլիոնավոր մարդկանց կամքն է. Պուտինը հայտնել է, որ համաձայնագրեր կստորագրվեն ՌԴ կազմ 4 նոր տարածքներ ընդունելու վերաբերյալ
16:39 - 30 սեպտեմբերի, 2022

Դա միլիոնավոր մարդկանց կամքն է. Պուտինը հայտնել է, որ համաձայնագրեր կստորագրվեն ՌԴ կազմ 4 նոր տարածքներ ընդունելու վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ելույթի ժամանակ հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ կազմ ներառման մասին:

Պուտինի խոսքով՝ մարդիկ հանրաքվեներով միանշանակ ընտրություն են կատարել, ըստ այդմ՝ համաձայնագրեր կստորագրվեն Ռուսաստանի Դաշնության կազմ չորս նոր տարածքներ ընդունելու վերաբերյալ:

«Դա միլիոնավոր մարդկանց կամքն է»,- ընդգծել է Պուտինը:

Նրա խոսքով՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները հավերժ ՌԴ քաղաքացիներն են դառնում:

«Մենք կապահովենք ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի անվտանգությունը, կօգնենք վերականգնել ենթակառուցվածքները: Ռուսաստանը երբեք չի դավաճանի ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչներին»,- ասել է Պուտինը:

Նշենք, որ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ղեկավարները ժամանել են Կրեմլ՝ Ռուսաստանին միանալու մասին համաձայնագրեր ստորագրելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել