Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը․ ՊՆ
16:16 - 09 դեկտեմբերի, 2022

Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը․ ՊՆ

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը, որտեղ ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 
 
Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք ընթացիկ հարցեր:
 
Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել